ԱԱԾ գործողությունը կապված է ոչ թե Ալեքսանդր Սարգսյանի, այլ Նարեկի հետ. նա լքել է երկիրը. armtimes.com

140911

ՀՀ ազգային անվտանգությունն արդեն 7 ժամից ավելի է խուզարկություն է իրականացնում Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի Թումանյան փողոցում գտնվող տանը:

Ըստ տեղեկությունների, ԱԱԾ այս գործողությունները ուղիղ կապ ունեն ոչ թե Ալեքսանդր Սարգսյանի, այլ նրա որդու՝ Նարեկ Սարգսյանի հետ: Հայտնի է դարձել, որ խոսքը խոշոր չափի գումարների մասին է: Ըստ տեղեկությունների, Նարեկ Սարգսյանն արդեն հասցրել է լքել երկիրը:

Նշենք, որ ԱԱԾ-ից մինչ այս պահը չեն հաղորդում, թե ինչ քրեական գործի շրջանակներում է խուզարկություն կատարվում:

armtimes.com

Դիտվել է՝