Aol-ի բրիտանական ծառայությունն անդրադարձել է հայկական խաչքարերին

952921

Ամերիկյան Aol ընկերության բրիտանական ծառայությունն անդրադարձել է հայկական խաչքարերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Aol.co.uk-ը հրապարակել է 2 րոպեանոց տեսանյութ, որտեղ ներկայացրել է հայկական հազարամյա խաչքարերը:

«Հայաստանը համարվում է աշխարհում առաջին քրիստոնյա երկիրը, իսկ պատմական խաչքարերը համարվում են նրա անցյալի հիշողությունները: Դրանք ավելի քան 1000 տարվա պատմություն ունեն, ու բոլորը տարբեր են: Չնայած, որ շատերը չեն պահպանվել, աշխարհում խաչքարերի ամենամեծ հավաքածուն այստեղ է»,- գրված է հոդվածում:

armenpress.am

Դիտվել է՝