Մոսկվայում ՀՀ դեսպանատան մոտ բողոքի ակցիա է անցկացվել

30703875_1794459430574394_5031623885993279488_n

Մոսկվայում ակցիա է անցկացվել Սերժ Սարգսյանի՝ որպես վարչապետ պաշտոնավարման դեմ:

Ակցիայի մասնակիցները հավաքվել են Մոսկվայում ՌԴ դեսպանատան մոտ՝ պարզելով «Մենք ենք տերը մեր երկրի», «Մերժի՛ր Սերժին» կարգախոսներով պաստառներ:

Դիվանագիտական կառույցից դուրս է եկել մի տղամարդ, ով դժգոհություն է հայտնել, որ երիտասարդներն ակցիա են անցկացնում, ինչից հետո ոստիկանների թիվն ավելացել է: Նրանք ընտրողաբար են մարդկանց թույլ տվել մուտք գործել դեսպանատուն:

Հայաստանի մեկ քաղաքացի բերման է ենթարկվել, սակայն որոշ ժամանակ անց նրան ազատ են արձակել:

Ակցիայի մասնակիցները ԳԱԼԱ-ի մոսկովյան թղթակցին հայտնել են, որ Սերժ Սարգսյանի քաղաքականությունը համարում են ձախողված եւ չեն ցանկանում, որ նա ղեկավարի երկիրը, քանի որ դա հայրենիքի կորստին կհանգեցնի:

Նրանք նաեւ նամակ են փոխանցել ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանին՝ խնդրելով ընդունել եւ լսել իրենց:

30743694_1794459457241058_344932495738798080_n

Գոռ Ալեքսանյան

ք. Մոսկվա

Դիտվել է՝