«Վարդանին տեղափոխել են ավելի վատ պայմաններով տեղ»

вардан-петросян Վարդան Պետրոսյան, Vardan Petrosyan

«Աշխատելու ենք անպայման, որ հրավիրվի բժշկական կոնսիլիում: Վարդանին մաքուր օդում քայլել է պետք: Իսկ հիմա նա փակ ռեժիմում է, այսինքն չի կարող իր ցանկությամբ դուրս գալ, զբոսնել. այստեղ օրական մեկ ժամ է տրամադրված զբոսանքի համար: Վարդանին տեղափոխել են ավելի վատ պայմաններով տեղ, ծանր պայմաններով, որտեղ նա օրական մեկ ժամից ավելի մաքուր օդում չի կարող լինել»:

Այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց Վարդան Պետրոսյանի քույրը՝ Աշխեն Պետրոսյանը: Վերջինս պատասխանելով մեր այն հարցին, թե տեղափոխությունն արդյոք որևէ կերպ պաճառաբանվել կամ հիմնավորվե՞լ է՝ նշեց.

«Բացարձակ ոչ մի պատճառաբանում չեն տվել իրեն: Մեզ նույնպես որևէ բան այդ մասին չեն ասել, երբեք չեն զանգի հարազատներին, տանեցիներին ու ասեն, թե ձեր բարեկամին, ազգականին պետք է տեղափոխենք: Այս մասին ոչ փաստաբանին են տեղյակ պահել և ոչ էլ Վարդանին. չկա ոչ մի հիմնավորում, թե ինչու են տեղափոխում: Առողջականի հետ կապված հիմա այդքան վատ չի՝ վիճակը նորմալ է, սակայն իրեն երկարաժամկետ, ռեաբիլիտացիոն բուժում է պետք: Նա ծանր վիրահատություններ է տարել, շատ արյուն է կորցրել և վիրահատությունից հետո նա չի բուժվել, ընդամենը տասը օր հետո ձերբակալվել է և բանտարկվել: Նա բուժումները նորմալ չի ստացել, որ առողջանա»:

Աշխեն Պետրոսյան

Իսկ թե ինչ տեղեկություններ կան գործի, դատական հետագա ընթացակարգից, Վ. Պետրոսյանի քույրը նշեց, որ նախ առաջնայինը բժշկական կոնսիլիումն է, թե հրավիրված կոնսիլիումը ինչ կարծիք կտա: Արդեն ամսի 16-ին դատն է, և ֆրանսիացի փաստաբաններն էլ կգան և անպայման իրենք էլ խոսելու են այդ մասին:

«Կալանքն իսկապես ապօրինի է, քանի որ կալանքի վերջնաժամկետը մարտի 6-ին էր, ու մարտի 6-ից մինչև այսօր նա ապօրինի է պահվում բանտում: Կալանքը երկարեցնելու որոշում, որպես այդպիսին, չկա, գրված է միայն, թե թողնել անփոփոխ: Սակայն պետք է դատավարություն լիներ ու այնտեղ որոշեին, որ երկարաձգում են կալանքը ևս երկու կամ երեք ամիս ու կոնկրետ ամսաթվեր նշված լինեին, սակայն այդ ամենը չկա ու գրված է միայն՝ թողնել անփոփոխ»:

Զառա Ղազարյան
Դիտվել է՝

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>