Ադրբեջանի արտաքին պարտքը անցել է 9 մլրդ դոլարը

80931

Ադրբեջանի արտաքին պարտքը 2018 թ-ի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 9 մլրդ 398,3 մլն դոլար, ինչը համարժեք է 15 մլրդ 978,1 մլն մանաթի:

Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Ադրբեջանի ֆինանսների նախարարության հաղորդմամբ` երկրի արտաքին պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ կազմում է 22,8 տոկոս:

2017-ի հունվարի 1-ի դրությամբ Ադրբեջանի արտաքին պարտքը կազմել է ՀՆԱ-ի 20,4 տոկոսը:

artsakhpress.am

Դիտվել է՝