Գնաճը որոշ ապրանքային խմբերում ռեկորդային թվեր է «խփել». ՀՀ ԱՎԾ-ն ամփոփել է առաջին 9 ամիսները

food-prices-armenia

ՀՀ ԱՎԾ-ն քիչ առաջ հրապարակեց սպառողական գների ինդեքսը Հայաստանի Հանրապետությունում 2017թ. հունվար-հոկտեմբերին:

Մեկ բառով վիճակագրությունը կարելի է բնորոշել «տխուր»:

Նկատելիորեն Հայաստանում ապրելը դժվարացել է, կյանքը՝ թանկացել: Պարենային և ոչ պարենային շուկաներում առկա է գնաճ, որը փայլուն դրսևորվել է հատկապես մսամթերքի, ձկան, յուղերի, բենզինի, կոշկեղենի և հագուստեղենի ապրանքային շուկաներում:

Ամենառեկորդայինը թերևս յուղերի շուկայում գնաճն է: Անցած տարվա համեմատությամբ գնաճը կազմում է ավելի քան 50 տոկոս: Իսկ մսամթերքը, կոշկեղենը և հագուստեղենը մոտավորապես 10 տոկոսով են թանկացել:

Ընդ որում, հատկանշական է, որ սպառողական շուկայում ընդհանուր գնաճը նկատելի է թե 2017թ.-ի հոկտեմբերին անցած տարվա հոկտեմբերի համեմատությամբ, թե անցած սեպտեմբերի նկատմամբ:

Մեկ տարվա կտրվածքով ընդհանուր գնաճը սպառողական շուկայում 1.2 տոկոս է կազմում: Մեկ ամսվա կտրվածքով 0.8 տոկոս է:

Բաժանորդագրվել
Դիտվել է՝