Խորհրդարանը կունենա 9 մշտական հանձնաժողով

aj 2017

Ազգային ժողովն այսօր փոխնախագահների հարցը քննարկելուց հետո անցավ մշտական հանձնաժողովների ձեւավորմանը: Ի սկզբանե ՀՀԿ-ն առաջարկել էր մշտական հանձնաժողովների թիվը կրճատել: Իշխող հանրապետականը գտնում էր, որ պետք է իրար միացնել որոշ հանձնաժողովներ եւ արդյունքում ԱԺ ներսում գործող հանձնաժողովների թիվը 12-ի փոխարեն դարձնել 9-ը:

Այս որոշմանը դեմ էր Ելք խմբակցությունը, գտնում էր, որ գոնե 10 հանձնաժողով պետք է գործի ԱԺ-ում:

Սակայն ընդունվեց Հանրապետականի առաջարկը, եւ  մշտական հանձնաժողովների թիվը դարձավ 9-ը:

ՀՀԿ-ի այս առաջարկին կողմ քվեարկեց 64 պատգամավոր, դեմ՝ 9 եւ ձեռնպահ 4:

Դիտվել է՝