ՀՀ-ում աղքատ է 880 հազար մարդ կամ բնակչության շուրջ 30 տոկոսը. ՀՀ ԱՎԾ

662c0493-0645-45e0-992d-512d4bb53e52_profile

Հայաստանում աղքատության մակարդակը կազմում է շուրջ 30%, իսկ ավելի կոնկրետ՝ երկրի յուրաքանչյուր 10 բնակչից մոտ 3-ը համարվում է աղքատ:

Մշտական բնակչության ցուցանիշի հաշվով ՀՀ-ում աղքատ է 880 հազար մարդ: Նրանց ամսական եկամուտը 40,867 ՀՀ դրամ է կազմել, ինչը նշանակում է, որ նրանք վերին աղքատության գծից ցածր են գտնվել:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտոնական վիճակագրությունը «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» վերնագրով այսօր հրապարակված զեկույցում:

Ըստ պետական վիճակագիրների՝ աղքատների մեջ երեք տարբեր կատեգորիա կա՝ վերին շեմի աղքատներ, շատ աղքատներ և ծայրահեղ աղքատներ:

2016թ.-ին աղքատության վերին, ստորին և պարենային գիծը՝ ըստ սպառման, արտահայտված մեկ չափահաս անձի հաշվով, մեկ ամսվա համար եղել է, համապատասխանաբար, 40.867 դրամ (կամ 85.1 ԱՄՆ դոլար), 33.418 դրամ (կամ 69.5 ԱՄՆ դոլար) և 23.313 դրամ (կամ 48.5 ԱՄՆ դոլար):

2016 թ. ծայրահեղ աղքատության մակարդակը դեռ գերազանցում է 2008թ. մակարդակը 0.2 տոկոսային կետով, իսկ աղքատության վերին գծում՝ աղքատության մակարդակը 1.8 տոկոսային կետով բարձր էր 2008-ի համեմատ:

Բաժանորդագրվել
Դիտվել է՝