Թուրքիայում ԱԳՆ-ից հեռացվել է 88 աշխատակից

48992

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունում 88 մարդ զրկվել է աշխատանքից` հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու կասկածանքով:

Նման հայտարարություն է արել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:

Հուլիսի 16-ի գիշերը Թուրքիայում մի խումբ ապստամբներ փորձել են ռազմական հեղաշրջում իրականացնել: Երկրի ղեկավարությունը հայտարարել է, որ ապստամբությունը ճնշվել է: Վերջին տվյալների համաձայն մահացել է 246 մարդ, իսկ 2185-ը վնասվածքներ են ստացել: Ինչպես նշել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, այդ օրվանից ի վեր երկրում ձերբակալվել է 13.000 մարդ, այդ թվում նաև` ոստիկաններ, դատավորներ, զինվորականներ: Աշխատանքից հեռացվել է ավելի քան 45.000 պետական աշխատող:

artsakhpress.am

Դիտվել է՝