Ստամբուլի օդանավակայաններում ավելի քան 800 չվերթ է չեղարկվել. artsakhpress.am

59341

«Թուրքական ավիաուղիներ» (THY) ավիաընկերությունը 610 ավիաչվերթ է չեղարկել Ստամբուլի Աթաթուրքի միջազգային օդանավակայանում ձյան ուժգին տեղումների պատճառով։

Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։

Հաղորդվում է, որ կապված չվերթների չեղարկման հետ՝ 5900 ավիաուղևորներ տեղաբաշխվել են հյուրանոցներում։ Մոտ 20 հազար ուղևորների Աթաթուրքի օդանավակայանում ապահովվել են սննդով։

Սաբիհի Գյոքչենի անվան միջազգային օդանավակայանում չեղարկվել է Pegasus Airlines-ի 192 չվերթ։Ձյան տեղումները բացասաբար են ազդել մեգապոլսի միլիոնավոր բնակիչների կյանքի վրա։ Ձյան ծածկույթի հաստությունը մի շարք շրջաններում հասել է 40 սմ-ի։

Բոսֆորի նեղուցը փակ է նավագնացության համար։ Ճանապարհների մերկասառույցը դարձել է բազմաթիվ վթարների պատճառ։

artsakhpress.am

Դիտվել է՝