«Ս. Սարգսյանին փոխանցեք, որ թոշակառուները Գյումրիում սոված են». 80-ամյա գյումրեցին՝ Արմեն Սարգսյանին

Снимок

Արմեն Սարգսյանը, ով Սերժ Սարգսյանի կողմից առաջարկություն էր ստացել առաջադրվել որպես ՀՀԿ նախագահի թեկնածու, այսօր այցելել էր Գյումրի:

Գյումրու Ս. Աստվածածին եկեղեցու մուտքի մոտ Արմեն Սարգսյանին մոտեցավ գյումրեցի թոշակառուներից մեկը, ով ողջունելով Արմեն Սարգսյանին՝ ասաց, որ թոշակառուները հնարավորություն չունեն ապրելու 30-40 հազար դրամով, զայրացած են եւ այսպես շարունակվելու դեպքում ապստամբության կդիմեն:

80-ամյա Լեւուշ Նահապետյանը հայտարարեց, որ եթե իշխանությունները չեն ուզում տեսնել թոշակառուների ապստամբությունը, ուրեմն պետք է վերանայեն իրենց քաղաքականությունը եւ բարձրացնեն թոշակը:

«Ես եմ այս երկրի տերը, ուրիշ մեկը չէ: Երկիրն իմս է, որ պատերազմ էլ եղավ, ես պտի ելնիմ գնամ:

Մեկ էլ Սերժ Սարգսյանին հաղորդեք, որ թոշակառուները մեռնում են, թոշակներն ավելացրեք, թե չէ ապստամություն կլինի, ավելի վատ բան կլինի:

Իրեն հաղորդեք, որ թոշակառուն 30-40 հազար դրամ թոշակ է ստանում: Իրեն ասեք՝ 80 տարեկան մի մարդ կա, հարցնում է՝ այդ գումարով ինչ անի. տաքությա՞ն փող տա, ուտի՞, ստիպված պտի մուրացկանություն անի»,- ասաց 80-ամյա քաղաքացին, ապա հավելեց.

«Չի կարելի իրենք ուտեն-խմեն, գլուխները որ բարձի վրա են դնում, ի՞նչ են ասում: Ասում են՝ մենք հանրապետականներս, լավ պտի ապրինք, իսկ մնացած ժողովո՞ւրդը»:

Արմեն Սարգսյանն արձագանքեց.

«Լսեցի, հայրիկ, լսեցի»:

Վերջում դարձյալ թոշակառուն կրկնեց.

«Ասեք իրեն, որ թոշակառուները Գյումրիում սոված են»:

Դիտվել է՝