Ողբերգական դեպք Արարատի մարզում. մահացել են 8-ամյա եւ 10-ամյա երեխաներ

d63d52b09bbcb74284363fd12e87d448

Այսօր՝ ապրիլի 14-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ոստիկանության Արտաշատի բաժին Արտաշատի և Մասիսի բժշկական կենտրոններից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ են տեղափոխվել երեխաների դիեր:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ, ոստիկանության Արտաշատի բաժնի խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ մահացածներն են 8-ամյա Գոռ Մանուկյանը և 10-ամյա Նվարդ Վարդանյանը:

Ոստիկանները պարզել են, որ Ն. Վարդանյանը Արտաշատի, իսկ Գ. Մանուկյանը՝ Մասիսի հիվանդանոց են տեղափոխվել Ազատավան գյուղից, որտեղ նրանք եղել են նշված գյուղում գործող խոզաբուծարանում և այնտեղ պահեստավորված 50 կիլոգրամանոց երգիպտացորենի պարկերը թափվել են երեխաների վրա, ինչն էլ է դարձել է մահվան պատճառ:

Այս պահին դեպքի վայր են ժամանում Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության և նույն վարչության Արտաշատի քննչական բաժնի քննիչները:

Փաստի առթիվ Արտաշատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

4f1a774cb8daae7706b83d8c7a0d3b73 7d4f0c07eddd265990c8a63a5add8901 cf6bfcd4ecd082dc848e9c327d8d6da0 d63d52b09bbcb74284363fd12e87d448 e82b31b01d255850894e348d34294d26

 shamshyan.com 

Դիտվել է՝