Ռուսաստանն Ադրբեջանին հրավիրում է ԵվրԱզԵս. Նազարբաեւի խոսքի ենթատեքստերը

Putin Aliev

«Ադրբեջանը վաղուց թե Մաքսային միության, թե Եվրասիական տնտեսական միության տեղը գիտեր ու գիտի: Նրանք  Մաքսային միություն չեն մտնում` ի նկատի ունենալով տնտեսական հաշվարկը, իսկ քաղաքական դիվիդենտներ այդ միությունում դժվար է ստանալ, քանզի այնտեղ Ադրբեջանի և Հայաստանի նման երկրները քաղաքական դիվիդենտներ չեն ստանում, այլ կարող է ստանալ միայն Ռուսաստանը»:

ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանը:

Նշենք, որ Ադրբեջանը կարող է դիտարկել Եվրասիական տնտեսական միությանն /ԵՏՄ/ անդամակցության հարցը: Այս մասին հայտնել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը:

Թե ինչ հետևանքներ կարող է ունենալ այս անդամակցումը և ինչ կպատասխանի Ադրբեջանը՝ Հովհաննես Իգիթյանը նշեց. «Տնտեսական տեսակետից դա շահավետ չէ թե Ադրբեջանին և թե Հայաստանին:

naira karevor karch igityan.mpg_20140124101221

միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյան

Եթե հարցը կոնկրետացնենք և կապենք Հայաստան-Ադրբեջան համատեղ ներկայության հետ, ապա պետք է ավելի հեռուն գնալ: Այսինքն այն հարցը, որը բարձրացրել է Նազարբաևը՝ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև մաքսակետ տեղադրելու վերաբերյալ, ապա այդ հարցը ոչ բարդանալու է Ադրբեջանի գալով և ոչ էլ չգալով հեշտացվելու է: Դա այն հարցն է, որը պետք է  Հայաստանը հստակ ձևակերպի արդեն փաստաթղթի վրա և ներկայացնի այդ միությանը»:

Ըստ Հովհաննես Իգիթյանի, Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի առկայությունը չի խանգարում Հայաստանին և Ադրբեջանին համատեղ  անդամ լինել ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրախորհրդում և այլն: «Սակայն եթե Հայաստանը մտնում է մի գոտի, որը կոչվում է Մաքսային միություն և որտեղ ենթադրվում է, որ դրսի սահմանները պետք է մաքսային տեսակետից ուժեղացվեն, այսինքն տեղադրվի մաքսակետ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև, ապա դա անընդունելի է: Այդ պատճառով Հայաստանը պետք է ներկայացնի իր մոտեցումը եւ որպես բացառություն ներկայացնի ոչ միայն այդ 900 ապրանքատեսակների ցածր մաքսահարկ ունենալը, այլ նաև իր մոդելը Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ: Այսինքն հստակ նշի, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ մաքսակետ չպետք է ունենա»,- նշեց Հ. Իգիթյանը:

«Եթե նույնիսկ Ադրբեջանը Մաքսային միության ներսում լինի և հարց բաձրացնի, ապա միության հիմնադիր անդամները պետք է ասեն, որ դա նորմալ է, որովհետև Լեռնային Ղարաբաղը ֆիզիկապես չի կարող գոյատևել: Եվ եթե ավելի հեռուն գնանք, ապա կնկատենք, որ Նազարբաեւն ընգծում է, թե Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի սահմանը պետք է ունենա Ադրբեջանի սահմանային կարգավիճակը, ինչն ընդհանրապես անընդունելի է մեզ համար»:

Զառա Ղազարյան
Դիտվել է՝

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>