Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության մեջ մեղավոր ճանաչված Վ. Պերմյակովը փոխանցվել է ՌԴ-ին

avetisyanner

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղավոր ճանաչված Վ. Պերմյակովի փոխանցումը ռուսական կողմին արդեն իրականացվել է:

Պերմյակովի փոխանցումն իրականացվել է «Պատժի հետագա կրման համար ազատազրկման դատապարտվածներին փոխանցելու մասին» 1998թ. Մոսկվայի կոնվենցիայի համապատասխան:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են նաեւ, որ ՌԴ իրավասու մարմինների հետ անցկացված խորհրդակցությունների արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն հայկական կողմի ներկայացուցիչների համապատասխան հարցումների դեպքում Վ. Պերմյակովի պատժի կատարման վերաբերյալ հետագայում տեղեկատվություն տրամադրելու մասին:

Դիտվել է՝