7 օր առաջնագծում. Հոկտեմբերի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2300 կրակոց

zinvor

Հոկտեմբերի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հիմնականում հրաձգային զինատեսակներից՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2300 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

 ԱՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

Դիտվել է՝