Ողբերգական դեպք Արթիկ քաղաքում․ 61-ամյա կինը պատուհանից ծածկոցը թափ տալիս վայր է ընկել և տեղում մահացել․ shamshyan.com

4efae95fa477b520bbcebff47fbe7043

Այսօր՝ հունվարի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում ոստիկանության Արթիկի բաժին ահազանգ է ստացվել, որ Տոնականյան 3-րդ շենքի բակում կնոջ դի կա։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված վայր են ժամանել ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի քննչական բաժնի քննիչները, բաժնի պետ Կարեն Փթուկյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի 11-րդ բնակարանի բնակչուհի, 61-ամյա Հերիքնազ Նահապետյանի դին։

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է նույն քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ Կարեն Մանանդյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արթիկի հրշեջ-փրկարարական թիվ 49 ջոկատի հրշեջ-փրկարարները, ովքեր արդեն քննիչի հանձնարարականով բացել են բնակարանի դուռը։

44e9b9465f818686a69f02f9d3df6261 c9613a9bb86c9186a006500f771f3d0a dc8fb7f16dd00e8e24c964bc06119810 9ade0a78b52b5ec4b1050b7299126f3f

Մանրամասները՝  shamshyan.com կայքում

Դիտվել է՝