Խոշոր ավտովթար Գյումրիում. 6 վիրավորների մեջ հղի կա

c71684753f5fb82d68318229b390c4c6

Այսօր, հունվարի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում՝ «CPS» բենզալցակայանի հարևանությամբ, բախվել են Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի բնակիչ, 60-ամյա Հովիկ Գրիգորյանի վարած ՎԱԶ-2106 մակնիշի 34 FV 214 համարանիշի և դեռևս անհայտ վարորդի կողմից վարած «Mercedes» մակնիշի 34 OZ 289 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 06-ի վարորդ Հ. Գրիգորյանն ու նրա ուղևորներ, համագյուղացիներ, 60-ամյա Մայրամիկ Գևորգյանը, 33-ամյա Արտակ Մխիթարյանը, «Mercedes»-ի ուղևորներ, Գյումրի քաղաքի բնակիչներ, 38-ամյա Ռուբիկ Գրիգորյանն ու 39-ամյա Տիգրան Մելքոնյանը մարմնական վնասվածքներով, մի մասը՝ ծայրահեղ ծանր, մի մասը՝ ծանր կայուն ախտորոշմամբ, տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:

06-ի ուղևորուհուն` Ջաջուռ գյուղի բնակչուհի, 24-ամյա Հռիփսիմե Գրիգորյանին, ով հղի է, հիվանդանոց են տեղափոխել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչներ՝ ոստիկանության կապիտաններ Արմեն Պողոսյանն ու Դավիթ Ասատրյանը:

af65a9c5bdcd9f182ee7ddf701424313 b60ff04962d716f720e03f7c9ace53b5 aa1c931750ac8758e89dcc7fb277fad6 a07f324d54f5632a420deac82329102d 80529dc27045bfd35f27bed73920473f 3995eaaf318139bea8f589e0886796f8 99cc1f75f39756ec9ef0bbd49eec6063 30bdce244949ff9bbc039ecbcc6b6d21 c71684753f5fb82d68318229b390c4c6

Shamshyan.com

Դիտվել է՝