6 միլիարդ դոլար արտաքին պարտք. Հայաստանը համարվում է ցածր պարտքի բեռ ունեցող երկիր

789962

Հայաստանի արտաքին պարտքը հասնում է մոտ 6 միլիարդ դոլարի՝ մոտենալով ՀՆԱ-ի 50 տոկոսին: Բայց և այնպես, ՀՀ իշխանությունները հայտարարում են, որ Հայաստանը համարվում է ցածր պարտքի բեռ ունեցող երկիր:

Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության 2016թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ժամանակ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հայտարարեց, որ պարտքի մեծացումը խնդիր չէ, և եթե պետության եկամուտները չեն բավականացնում, ստիպված է պարտք վերցնել:

«Մենք շարունակելու ենք պարտք վերցնել, բայց պետք է նաև կամաց-կամաց կարգավորենք հարաբերական ցուցանիշները, բայց հստակ է մի բան՝ մենք պետք է պարտք վերցնենք, որ տնտեսությունը զարգանա, և պարտք – ՀՆԱ ցուցանիշը պետք է կարգավորենք և պետք է ջանքեր գործադրենք, որ մեր ծախսերը վերաիմաստավորենք, որը կտանի տնտեսության զարգացմանը»,- հայտարարեց Արամյանը:

Ըստ Արամյանի՝ ՀՀ ընդհանուր ծախսերը կազմել են 1449,1 մլրդ դրամ, որի մեջ փոքր թիվ են կազմում կապիտալ ծախսերը, որի հետևանքով դժվար է տնտեսության զարգացման մասին խոսել. «Տնտեսության զարգացում և տնտեսական աճ ունենալու համար պետք է կապիտալ ծախսերն ավելացնել»:

Դիտվել է՝