Գլենդելյան ճաշարաններում տեղի ունեցող հարսանիքներին 6/8 երգող «վաստակավոր արտիստներն» ու փակված ցուցահանդեսը

3333

«Նարինե Թուխիկյանն իր պարտականություններից դուրս որեւէ բան չի արել»,- ասում է  Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը՝ անդրադառնալով Թումանյանի տուն-թանգարանում կազմակերպված բոլշևիկյան բռնատիրության զոհերին նվիրված «Խավարում» խորագիրը կրող ցուցահանդեսի թեմային: Նա համարում է, որ մշակույթի նախարարության կողմից ցուցահանդեսի փակումը «կիսատ-պռատ» գրաքննություն է:

Ռուբեն Բաբայան

Ռուբեն Բաբայան

«Այստեղ կա իմ համար շատ ուրախալի փաստ: Կա լավ հայկական ասացվածք՝ չկա չարիք առանց բարիքի: Երբ չորս տարի առաջ ընտրություն կատարվեց դեպի ԵԱՏՄ միավորումը, կարելի է երկու ձեռքի մատների վրա հաշվել այն մարդկանց, ովքեր դեմ էին արտահայտվում: Անձամբ իմ համար դա արժեքային համակարգի սխալ ընտրություն էր: Բացվեց շատ ճիշտ ուղղվածություն ունեցող մի ցուցահանդես, որը կարծում եմ, որը ինչ-որ ձեւով պետք է կապված լիներ հեղաշրջման հարյուրամյա տարելիցին, որը տեղի ունեցավ Ռուսաստանում հենց հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Այս փակումը իրականում կատարեց շատ դրական դեր, որովհետեւ ամենակարեւորը դա ճիշտ ախտորոշումն է: Երբ որ դու թաքցնում ես հիվանդությունը, ասում ես այս տեսակ հիվանդություն չկա, կամ այս հիվանդությունը հեշտ է բուժվում, սա մի բան է: Երբ որ դու տեսնում ես, թե մենք ինչ քաղաքակրթական ընտրություն ենք կատարել, արժեքային համակարգը որտեղ է գտնվում, այ սա սթափեցնող է: Եւ կարծում եմ հանրության այս բուռն արձագանքը լավագույն արդյունքն է այդ ցուցահանդեսի՝ այդ ցուցահանդեսի փակմամբ: Ես կարող եմ շնորհավորել բոլորիս, որ ցուցահանդեսը փակվեց»,-հայտարարեց Ռուբեն Վարդանյանը:

Կատավածը կոպիտ ցենզուրա էր, կոպիտ ներխուժում արվեստի դաշտ,  կարծում է երգահան Վահան Արծրունին:

Վահան Արծրունի

Վահան Արծրունի

«Պարզվում է, մի տարի առաջ հայտը ներկայացված է եւ կես տարի անց ներկայացված հայտից հետո, ինչպես ասում է Թուխիկյանը, նորից հիշեցում է գնացել, որ մենք կազմակերպելու ենք ցուցահանդեսը արտաբյուջետային մեր հնարավորություններն օգտագործելով: Անհեթեթ բացատրությունների շարքը վկայում է նրա մասին, որ որոշման հեղինակը ոչ թե մշակույթի փոխնախարարն է, կամ նախարարը, այլ որոշման հրահանգը կամ հեղինակը շատ ավելի բարձր աստիճանի վրա է կանգնած»:

Վահան Արծրունին նաեւ հարցադրում է՝ արդյոք մշակույթի նախարարությունը, որը բաժանում է «վաստակավորների» կոչումը գլենդելյան ճաշարաններում տեղի ունեցող հարսանիքներին 6/8 երգող  «արտիստներին», բարոյական իրավունք ունի միջամտություն ունենալ նման լրջագույն խնդրի:

«Եւ մենք տեսնում ենք, որ մշակույթի նախարարությունը անհեթեթ բացատրություններով ինքնաբացարկի դաշտ  է իրեն տեղափոխում, այսինքն, ինքը չկա», -նշեց Վահան Արծրունին:

Հիշեցնենք, որ այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հայտարարեց, որ ցուցադրության բովանդակության հետ կապված իրենք որևէ առարկություն չունեն, հավելելով, որ խնդիրն առնչվում է աշխատանքային ներքին կանոնակարգին:

Դիտվել է՝