Մարզպետարանի հավաքարարի աշխատավարձը 55 հազար դրամ է. 55 հազար դրամով երեք հարկանի շենքը կարո՞ղ է մաքրել

տավուշ

«Ստորին օղակներից սկսած՝ բոլորը ստացել են պարգևավճարներ, իսկ այդ պարգևավճարները չեն գերազանցել աշխատավարձի 1 դրույքաչափը»,- այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը՝ հավելելով, որ ոչ մեկը մի քանի անգամ ավել պարգևավճար չի ստացել:

Նրա փոխանցմամբ՝ պարգևավճարները եղել են արդյունավետ կառավարման և աշխատակիցների լավ աշխատանքի շնորհիվ, և դա եղել է օրենքով սահմանված կարգով.

«Ստորին և միջին օղակներում աշխատավարձը պետք է բարձրանա, որովհետև ես հենց հիմա վարորդ եմ փնտրում 80 հազար դրամով: Մարզպետարանի հավաքարարի աշխատավարձը 55 հազար դրամ է: 55 հազար դրամով 2 հավաքարար երեք հարկանի շենքը կարո՞ղ է մաքրել, թե՞ ոչ, ես այդ մարդկանց պարգևավճար տա՞մ, թե՞ ոչ»:

Դավիթ Գևորգյանի փոխանցմամբ՝ մարզում բազմաթիվ փոփոխություններ են կատարվել առողջապահության և կրթության ոլորտում:

Արագածոտնի մարզպետի խոսքով՝ մարզի հիմնական խնդիրը սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումն է. «Շատ շուտով այս մասով շատ մեծ ու հավակնոտ ծրագրեր կունենանք: Չեմ ուզում առաջ ընկնել, բայց այս պահին քննարկվում է ծրագիր, որը ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի համար բացառիկ է լինելու»:

Դիտվել է՝