Ողբերգական դեպք Արմավիրում. 55-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հոգեհանգստի մասնակիցներին

16769d602588fcb0ca729bc921a385b4

Այսօր՝ հունվարի 4-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի բնակիչ՝ 55-ամյա Ալեքսան Մկրտչյանը Երևան-Արմավիր ավտոճանապարհի 31-րդ կմ հատվածում՝ Մեծամոր քաղաքի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս իր վարած Mercedes մակնիշի 55 OQ 045 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ 39-ամյա Գրետա Ղուկասյանին, 41-ամյա Իռա Շահնազարյանին, 49-ամյա Սուսաննա Գրիգորյանին և 45-ամյա Նաիռա Աղաջանյանին։

Վրաերթի ենթարկվածներից Ս. Գրիգորյանը, Գ. Ղուկասյանը, Ի. Շահնազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մեծամորի բժշկական կենտրոն, իսկ Ն. Աղաջանյանը տեղում մահացել է։

Վարորդը վրաերթի ենթարկվածներին թողնելով անօգնական՝ դեպքի վայրից հեռացել է, սակայն կարճ ժամանակ անց ավտոմեքենան կայանել է վրաերթի վայրից մոտ 1 կմ հեռավորության վրա գտնվող CPS բենզալցակայանի մոտ, այնուհետ մեղայականով ներկայացել Ոստիկանության Մեծամորի բաժին։

Փաստի առթիվ Ս. Խաչատրյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ (0.42 տոկոս խմած) վիճակում։

Վրաերթի ենթարկվածներից մահացածը մոտ 30 մետր շպրտվել է հանդիպակաց երթևեկելի գոտի, իսկ նա և վիրավորները մասնակցելիս են եղել վրաերթի վայրի հարևանությամբ գտնվող սգո սրահում իրենց ազգականի հոգեհանգստյան արարողությանը։

31b4b6cdcb815329f55984869d36951f c4577844967480fb149fb76f93f7a717 164048fb805234a115f0ce09f687891d c2f40a9d980d557c7f3ba211269843ef 9b2d15ab9151d623b669172299b474a2c2f40a9d980d557c7f3ba211269843ef164048fb805234a115f0ce09f687891d16769d602588fcb0ca729bc921a385b4

shamshyan.com

Դիտվել է՝