
Ծիծաղի եւ հումորի համաշխարհային օրն է այսօր: ՀՀ կառավարության որոշմամբ մեր երկրում 2006 թվականից սկսած ապրիլի մեկը ճանաչվել է որպես հումորի եւ երգիծանքի օր: Այս տոնը տարբեր անվանումներով նշվում է աշխարհի տարբեր երկրներում: Տոնի ծագման հիմնական վարկածը կապվում է գարնանային գիշերահավասարի և Զատկի հետ: Այս օրն առանձնահատուկ է հատկապես կատակասեր գյումրեցիների համար, կատակում են, հիշում քաղաքի հայտնի հումորիստներ Ջղեր Խաչիկի, Պոլոզ Մուկուչի հայտնի խոսքերը եւ հիշեցնում, որ Գյումրին մինչ օրս էլ համարվում է հումորի մայրաքաղաք: Չնայած սոցիալական վատ պայմաններին ու դժվար ապրելակերպին՝ գյումրեցու հումորի զգացողությունը տեղն է: Ապրիլի մեկը լավագույն հնարավորություն է ընձեռում կատակելու եւ քաղաքականությունը հումորով համեմելու նաեւ հայաստանյան քաղաքական գործիչներին: