Կապիտալը ՀՀ-ից շարունակում է արտահոսել, 50 մլն դոլարի չափով` դեպի ՌԴ

Մեսրոպ Առաքելյան

Օրերս ԱՎԾ-ն հրապարակեց կես տարվա վիճակագրությունը: Ամենահետաքրքիրը թերեւս տարվա առաջին կիսամյակում օտարերկրյա ներդրումների հոսքի բացասական ցուցանիշն է: Նկատվել է նվազում մոտ 25 միլիարդ դրամի չափով: Սա նշանակում է, որ ներդրումների հոսքը 25 միլիարդ դրամով քիչ է եղել, քան արտահոսքը:

Ըստ վիճակագրության՝ 2017թ. առաջին կիսամյակի կտրվածքով մեր երկրից 24 մլրդ 813 մլն դրամ ավելի շատ փող է դուրս գնացել, քան թե եկել: Ընդ որում՝ անցած տարվա առաջին կիսամյակում այդ բացասական տարբերությունը մոտ 15 մլրդ դրամ էր: Այսինքն՝ այս տարի Հայաստանից կապիտալի արտահոսքն ավելացել է մոտ 10 մլրդ դրամով:

Տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում վիճակը մտահոգիչ որակեց: Ըստ նրա՝ վիճակն առավել մտահոգիչ է, երբ համադրում ենք կառավարության խոստումների հետ:

Բաժանորդագրվել
Դիտվել է՝