Փակ է Գյումրի-Բավրա միջպետական ճանապարհը. շուրջ 5 տասնյակ բեռնատար է կայանած

31890889_1985483134860254_933713232881778688_n

Մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը ՀՀ քաղաքացիների կողմից ի նշան բողոքի փակվել է Գյումրի – Բավրա միջպետական ճանապարհը: Տասնյակ բեռնատարներ չեն կարողանում առաջ շարժվել:

Ուշագրավն այն է, որ վրաստանցի վարորդները ոչ միայն չէին նեղսրտում ստեղծված իրավիճակի համար, այլև ՀՀ քաղաքացիներին մաղթում էին հաջողություն: Նրանց խոսքերով՝ ըմբռնումով են մոտենում Հայաստանում ստեղծված իրավիճակին, քանի որ իրենք էլ ժամանակին անցել են նույն ճանապարհով: «Ժողովրդավարական երկիր կառուցելը դժվար գործ է, ձեզ հաջողություն ենք մաղթում»,- ասում էին կայանած բեռնատարների վարորդները:

Ճանապարհը փակած ցուցարարները նշում են, որ վրդովված են երեկ տեղի ունեցած ԱԺ հատուկ նիստից: Բոլորի խոսակցության թեման իշխող կուսակցության պատգամավորների պահվածքն է: Քաղաքացիների խոսքերով՝ ՀՀԿ-ն պետք է հեռանա, հակառակ պարագայում կշարունակեն բողոքի գործողությունները:

31704227_1985483334860234_3973890057940500480_n

31738749_1985483314860236_1536086523609350144_n

Դիտվել է՝