Չեմպիոնների լիգա. Ռոնալդուն ընտրվել է 5-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ

timthumb

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ընտրվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի լավագույն խաղացող: ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում անցկացված քվարկության արդյունքում պորտուգալացին ստացել է ձայների 43 տոկոսը:

32-ամյա ֆուտբոլիստն ԱՊՕԵԼ-ի դեմ արտագնա խաղում (6:0) դարձել է դուբլի հեղինակ ու կատարել է մեկ գոլային փոխանցում:

Երկրորդ տեղը գրավել է «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարը (28 %), իսկ եռյակը եզրափակել են «Բավարիայի» ռմբարկու Ռոբերտ Լևադովսկին (8 %) ու «Չելսիի» առաջատար Էդեն Ազարը (8 %):

Լավագույնի կոչմանը հավակնում էի նաև Տիմո Վերները («Լեյպցիգ»), Հարի Քեյնը («Տոտենհեմ»), Լորենցո Ինսինյեն («Նապոլի») և Յանիկ Ֆերեյրա Կարասկոն («Ատլետիկո»):

sport.times.am

Դիտվել է՝