Ու՞ր կգնա Հայաստանը

photo

ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովն առաջին անգամ է տեղի ունենում Բրյուսելում, որտեղ այս օրերին անվտանգության խիստ մեթոդներ են ձեռնարկվում: Այսօր փակ կլինեն դեպի Եվրոպական կառույցներ տանող փողոցները:

101010

Ամենուր ավտոմատերով զինված ոստիկաններ են՝ թերևս հակաահաբեկչական գործողությունների շրջանակներում:

2222222222222 1111111111111

Ալեւելյան գործընկերության անդամ երկիր Հայաստանն այսօր ԵՄ-ի հետ կստորագրի նոր շրջանակային փաստաթուղթը: Ի՞նչ կտա այն Հայաստանին. այս հարցադրումների  պատասխանը հետեւյալն է՝ ամեն ինչ արվելու է, որ դեկլարատիվ բնույթի հայտարարություններով և հանդիպումներով չսահմանափակվի ամեն բան: Պետք է քաղաքացին լավ ապրի, նրա համար բարեփոխումները պետք է շոշափելի լինեն: Որպես  թիրախային  արդյունք, ԵՄ-ն նշում է՝ ավելի ուժեղ տնտեսություն, ավելի ուժեղ կառավարում, ավելի ուժեղ կապակցելիություն և ավելի ուժեղ հասարակություն:

333333333333333

Կլինե՞ն բարեփոխումները, համատեղ քաղաքական նախաձեռնությունն ինչպիսի՞ արդյունավետություն է ունենալու: «Յուրաքանչյուր երկիր ինքն է շահագրգիռ լինելու իրականացնել կոնկրետ քայլեր, որովհետեւ տանգոն մենակ չեն պարում»,-ակնարկում են ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները:

Արևելյան գործընկերության լրագրողները առիթ ունեցան գագաթաժողովին ընդառաջ հանդիպել ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Բոլորը միանշանակ վստահություն հայտնեցին՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը կստորագրվի, իսկ ԱլԳ հռչակագիրը կընդունվի բոլոր երկիրների կողմից: Այլ հարց է, որ գուցե բոլորը չէ, որ գոհ կլինեն բովանդակության հետ. դժվար է ԵՄ 28 անդամ երկրի և ԱլԳ 6 անդամ երկրի տեսակետները համընկնեն մի շարք հարցերում, բայց ԵՄ պաշտոնյաները հույս են հայտնում, որ դա չի խանգարի այսօրվա գագաթաժողովն ավարտել առանց անակնկալ զարգացումների:

Արմենուհի Վարդանյան

Բրյուսել

Դիտվել է՝