Ուրիշի փոխարեն քվեարկություն եւ թեժ բանավեճ ԱԺ-ում

aj qvearkutyun,  քվեարկություն ԱԺ-ում

ԱԺ-ում արտահերթ նիստերը շարունակվում են: Այսօր նախ քննարկման են դրվել նախորդ օրը քննարկված հարցերը: 65 կողմ, 41 դեմ, եւ 2 ձեռնպահ հարաբերակցությամբ անցկացվել է բարձրաստիճան պաշտոնյաների ծախսերը գաղտնի դառնալու մասին օրենքը: Քվեարկության ժամանակ սակայն դարձյալ ուրիշի փոխարեն քվեարկելու դեպքեր են գրացվել: ԱԺ-ն քննարկել է նաև Կրթության և Հանրակրթության մասին ՀՀ օրենքներում լրացումներ ու փոփոխություններ կատարելու փաթեթի նախագիծը: Նախարար Աշոտյանին պատգամավորները տվել են ոչ միայն օրենքի նախագծին, այլ նաև կրթական ոլորտի քաղաքականացմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև պատգամավոր Նիկոլ Փաշինյանը բարձրացրել է երեկ Գյումրու տնտեսագիտական համալսարանում բոյկոտի ենթարկված ուսխորհրդի նախագահի ընտրության հարցը:



Դիտվել է՝

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>