«Հրապարակայնորեն իշխող զույգի ներկայացուցիչը հրաժարվեց Ղարաբաղից». Պ.Մակեյան

SERJ SARGSYAN 4

«Նրանք այլևս ինքնուրույն քայլ անելու հնարավորություն չունեն, նրանք պետք է հասկանան՝ ինչ պետք է հուշեն տերերը, հետո այդ հայտարարությունն արեցին հուշելով ընդամենը»,- Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությունը, թե «իսկ ով է ասել, որ Ղարաբաղով ենք մտնելու ՄՄ», այսպես է մեկնաբանում «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը: Աստանայում Ղազախստանի նախագահի արած հայտարարությունը տեղում Սերժ Սարգսյանն անարձագանք թողեց, քանի որ, ինչպես Պետրոս Մակեյանն է կարծում, Հայաստանը վաղուց արդեն զրկվել է ձայնի իրավունքից ու սպասում է, թե ինչ են թելադրելու.

«Փաստորեն Ղազախստանը իր շահերն է տանում առաջ, Սերժ Սարգսյանը կարծես թե ամեն ինչ անում է, որ դառնա հիմնադիր անդամ Եվրասիական այս ձևավորվող, գոյություն չունեցող կազմակերպությանը, դա չհաջողվեց, և հիմա էլ կարծես հարցականի տակ է մնում, որ չորրորդը կլինեն, և հիմնական խոչընդոտը Ղարաբաղն է: Տարբեր իբր արդարանալով, որ դա քաղաքական գործընթաց է, և տնտեսականը կապ չունի այդ պրոցեսների հետ, մի խոսքով առաջին անգամ հրապարակային իշխող զույգի ներկայացուցիչը հրաժարվեց Ղարաբաղից, այն դեպքում, երբ տասնվեց տարի մեզ՝ հայաստանցիներիս, կերակրում էին, թե ամեն ինչ պիտի արվի այնպես, ինչպես իրենք են ուզում, կարող են կրակել, սպեցնազ օգտագործել, իբր Ղարաբաղի շահերից դուրս գալու համար, հիմա մենք տեսանք, որ էդ ամբողջը որևէ կապ չունի Ղարաբաղի հետ, իրենք իշխանությունը պահելու խնդիր ունեն»,- նշեց Պետրոս Մակեյանը: Առանց Ղարաբաղի ՄՄ անդամ երկիր դառնալն, ըստ նրա, կթուլացնի մեր երկրի անվտանգությունը, որը պահպանելու ուղղությամբ անցած տասնվեց տարիների ընթացքում ոչինչ չի արվել.

Petros Makeyan

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյան

«Իրենց գոյությամբ տասնվեց տարի մեր երկրի անվտանգությունը թուլացրել են, եթե մի երկրի անվտանգության խորհրդի քարտուղարը վեց տարի շարունակ լինի Արթուր Բաղդասարյանը, որին իշխող զույգից մեկը առաջինը հայտարարել է դավաճան, ինչ անվտանգության մասին է, երբ որ երկրի ժողովուրդն ամենաապահով տեղը իր տանն ու երկրում չի տեսնում, փախչում է, էն երկրում, որտեղ մարդու իրավունքները ոտնահարվում են, ինչ անվտանգություն, երկրի անվտանգությունը ապահովողը միայն բանակը չէ, էն էլ Հայաստանում, որ բանակի ամեն մի գեներալ օլիգարխ է դարձել»,- գտնում է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավարը: Այնինչ, երբ սեպտեմբերի երեքին Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե Հայաստանի արտաքին կողմնորոշման ուղին դեպի ՄՄ-ն է, հատկապես իշխանական ուժի բարձրաստիճան պաշտոնյաներ հայտարարեցին, քանի որ միայն այդկերպ հնարավոր կլինի ապահովել մեր երկրի անվտանգությունը՝ Ղարաբաղի հետ միասին, հիմա, ըստ Պետրոս Մակեյանի, ևս մեկ անգամ ապացուցվեց այն հանգամանքը, որ ՀՀ իշխանությունների որոշումներն ընդամենը իրավիճակային են. «Էս գործող վարչախմբի համար էդպես է, կարող են ասել մածունը սև է, եթե դա իրենց պետք է, կարող են ասել հակառակը, իրավիճակային քայլեր են անում, առանց այդ քայլերի վերլուծության: Հիմա Նազարբաևը շարունակում է իրենց մուսուլմանական աշխարհի խոսափողը դառնալ Եվրասիական միությունում, Ռուսաստանը չի ուզում խնդիրներ ունենալ, միակ թույլ օղակը Հայաստանն է, Սերժ Սարգսյանը, և իրենք ստիպված են հետողորմի անել ու հրապարակային փաստորեն հրաժարվել Ղարաբաղից: Ամեն իրենց կատարած քայլը կարծես լիցքավորում է Հայաստանում մնացած այն շերտը, որը ինչ-որ բան կարող է անել, բայց ցավում եմ, որ քաղաքական էլիտայի մեծ մասը կամ սպասարկում է իշխող ուժին, կամ դրսի ուժերի ազդեցության տակ է: Մեր դժբախտությունը դրա մեջ է: Իսկ նրանք, ովքեր այդ ազդեցություններից դուրս են, պետք է փորձեն ինչ-որ բան անել»,- եզրափակեց նա:

Հերմինե Մկրտչյան
Դիտվել է՝

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>