Ողբերգական դեպք Երևանում. նկուղում հայտնաբերվել է 48-ամյա ուսուցչուհու կախված դին

21c1c4f3259cc13a6e106e5aaf177243

Երևանում ինքնասպանության դեպք է տեղի ունեցել։ Երևանի 1-03 շտապօգնության 6-րդ ենթակայանի թիվ 62 բժիշկների խումբը ահազանգել է Ոստիկանության Շենգավիթի բաժին և հայտնել, որ կանչով եկել է Օդեսայի փողոցի թիվ 2/ա շենք, որտեղ նկուղում հայտնաբերել են կնոջ կախված դի։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, նշված հասցե է մեկնել Ոստիկանության Շենգավիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրաչ Խոստեղյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ քննիչ Ջամբարյանցի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի նկուղում հայտնաբերել են նույն շենքի բնակչուհի՝ 48-ամյա Գոհար Ս.-ի դին, ով խողովակից մալուխով կախվելու միջոցով ինքնասպան է եղել։

Փաստի առթիվ քննիչ Ջամբարյանցի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Գոհար Ս.-ն աշխատում էր Երևանի դպրոցներից մեկում՝ որպես ուսուցչուհի։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Shamshyan.com

Դիտվել է՝