Պարտադիր 5 տոկոսները, որոնք գանձել էին աշխատողներից, որոշ կազմակերպություններ ետ են վերադարձրել

DEM EM NEW 8

ԳԱԼԱ-ի տեղեկություններով՝ Պարտադիր կուտակային կենսաթոշակային գումարները, որոնք ավելի վաղ գանձվել էին աշխատողներից, որոշ կազմակերպություններ ետ են վերադարձրել:

«Դեմ եմ» նախաձեռնության անդամ Կարեն Մելիքյանը մեզ հետ զրույցում հաստատեց գումարները ետ վերադարձնելու մասին նախնական լուրերը: Վերջինս հայտնեց, որ դրանք այն գործատուներն են, որոնք որ չեն փոխանցել գումարները, կամուկացի մեջ են եղել իրենց աշխատողների գումարները ֆոնդերի փոխանցելու հարցում:

«Այսինքն դրանք այն կազմակերպություններն են, որոնք որ նախօրոք գումարները պահել էին, սակայն որևէ ֆոնդի չէին փոխանցել դրանք, հիմա այդ կազմակերպություններն են որոշել ետ տալ այդ նախօրոք պահած, սակայն ոչ մի ֆոնդի չփոխանցած գումարները: Դրանցից է «Բումերանգ» ընկերությունը:

Նախաձեռնության անդամի խոսքերով՝ ընկերությունը հենց այդ անվանումով չի գրանցված, բայց հանրությանը առավել հայտնի է «Բումերանգ» անվանմամբ: «Ծրագրավորման կազմակերպություն է դա»,- ԳԱԼԱ-ի լրագրողին փոխանցեց նախաձեռնության անդամը:

Իսկ նախաձեռնության մեկ այլ անդամ Արտաշես Աբաջյանը նշեց, որ ինքն էլ է լսել, որ նման մի քանի կազմակերպություններ կան, որոնք ետ են վերադարձնելու գումարները, սակայն թե կոնկրետ որ կազմակերպություններն են, հստակ չի կարող ասել:

Իրենց հետագա պլանների մասին ակտիվիստն ասաց.

«Դա մեկ-երկու օրվա ընթացքում պաշտոնապես կհրապարակվի մեր հետագա անելիքները, իսկ հիմա չեմ ուզում շտապել և ինչ-որ բան ասել»:

«Դեմ եմ» նախաձեռնության անդամ Կարեն Մելիքյանը նշեց, որ եթե վարչապետը կատարի իր բոլոր խոստումները, որոնք նա ավելի վաղ տվել է, ապա իրենք հնարավոր է, որ մասնակցեն նոր օրենքի մշակմանը:

«Իսկ եթե պարզվի, որ վարչապետը իր խոստման տերը չի, ապա շարունակելու ենք մեր պայքարը, որ մեր նշած դրույթները կատարվեն, այսինքն պահումները դադարեցվեն, իսկ ովքեր էլ որ պահել են, գումարները ետ վերադարձնեն աշխատողներին»,- նշեց Կարեն Մելիքյանը:

Դիանա Դավթյան
Դիտվել է՝

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>