«Քաղցկեղով հիվանդանալուց հետո ամուսինս լքել է, բայց ոչինչ, հույսս Աստծուն է, իսկ հայացքս՝ երկու լուսավոր կետի»

10388312_505093052952640_1519384130_n

«5 տարի առաջ եմ վիրահատվել, բայց արդեն 3 տարի է անկողնային վիճակում եմ գտնվում, ինձ մոտ ախտորոշել էին կրծքագեղձի քաղցկեղ, սակայն վիրահատությունից 2 տարի անց այլ խնդիրներ առաջացան, չգիտեմ դա վիրահատության սխալն էր, թե այլ հիվանդությունների զարգացում տեղի ունեցավ իմ մոտ, որ հիմա այս վիճակում եմ: Երբեմն ապրել չեմ ուզում, բայց որ տեսնում եմ, թե երեխաներս ինչպես են ինձ խնամում, հավատով, որ մի օր անպայման ոտքի կկանգնեմ, շարունակում եմ հավատալ Աստծուն, որ հրաշք կկատարվի, եւ կբուժվեմ»:

Սա 44-ամյա Գայանե Պետրոսյանի խոսքերն են, ում հիվանդության սրացումից հետո լքել է ամուսինը՝ թողնելով նրան ու երեխաներին միայնակ այս ծանր պահին: Նախորդ տարի ձմռանը Գայանեն եւ իր երկու անչափահաս երեխաները տան կտուրի փլվելուց հետո հայտնվել են դրսում, չունենալով այլընտրանք՝ նրա եւ երեխաների խնամքը իր ուսերին է վերցնում Գայանեի ծեր մայրը՝ Աիդա Մովսիսյանը:10379073_505093036285975_1699071370_n

Սակայն մեզ հետ զրույցում տիկին Աիդան նշեց, որ ինքն էլ տանը ունի հոգսեր եւ խնդիրներ, ընտանիքը բազմանդամ է՝ հարս, թոռներ, եւ այդքան էլ բարենպաստ պայմաններում չեն ապրում: «Իմ ոչ բարենպաստ պայմաններից ելնելով՝ որոշեցինք Գայանեիս երեխաների հետ մի որոշ ժամանակ տեղավորենք նրա հորաքրոջ տանը, ով արդեն բավականին տարեց կին է եւ ժառանգներ չունի, գոնե երեխաներս տաք տանը կկարողանան մորը խնամել»,- սրբելով արցունքները՝ նշեց տիկին Աիդան: Իսկ Գայանեն մեզ հետ զրույցում պատմում էր, որ այս վիահատությունից հետո սկսված բարդությունը հանգեցրել է ոսկորների քայքայման, որի համար մի շարք դեղեր է օգտագործում, իսկ ամենաթանկ արժեցող դեղը «Զոմետա» է կոչվում, որն արժե 115.000 դրամ:новый коллаж

«Ընդամենը իմ ամսական բյուջեն կազմում է 47.000 դրամ, սրանով եւ ապրում եմ, եւ սնվում եմ, եւ հոգում երեխաներիս կարիքները, էլ ես որտեղից կարողանամ գումար ունենամ, որ այդքան թանկ դեղ ձեռք բերեմ: Արդեն ամաչում եմ որեւէ մեկին խնդրեմ, որ գումար տան, էլ հարեւան-բարեկամ չմնաց, որ չխնդրեմ, ով ինչպես կարողացավ, օգնության ձեռք մեկնեց, իսկ հիմա էլ տեղ չունեմ խնդրելու, հույսս Աստծուն եմ դրել, գոնե երեխաներիս համար մի դուռ բացի: Վիրահատությունից հետո նախատեսված քիմիա կոչվող, ճառագայթային եւ այլ բուժումները հույսով ընդունել եմ, բայց ապարդյուն, միայն այս դեղն է, որ հնարավորություն է տալիս ոսկորների ամրությանը, այլապես նորից կսկսվի իմ մոտ ոսկորներիս կոտրվածք, որոնք տեղի են ունենում անգամ իմ քնած եւ հանգիստ ժամանակ: Այս երեք տարիների ընթացքում կոտրվեցին եւ քայքայվեցին եւ ոտքերիս, եւ ողնաշարիս, եւ ձեռքերիս ոսկորները, կորցրել եմ ինքնուրույն գոնե մի բանով զբաղվելու հնարավորությունս, հիմա էլ թոքերումս է ջուր հավաքվել անկողնային վիճակից, մայրս ասում է բժիշկ կբերենք, ջուրը կքաշեն, կամ ոսկորներիս վիճակի համար ռենտգեն բժշկին տուն կկանչենք, այլապես երեխեքս չեն կարող ինձ պատգարակով տանեն հիվանդանոց, այդ ամենը կատարվում է տանը, պատկերացրեք, իմ կյանքը էսպես տառապանքներով լի ապրում եմ, բայց էլի եմ ասում՝ ուրախության 2 կետ ունեմ, դա իմ երեխաներս են: Շատ եմ սիրում նրանց, որդիս՝ Դավիթը, արդեն 15 տարեկան է, ընդունվեց Մոնթե Մելքոնյանի անվան վարժարան, սակայն իմ հիվանդությանս պատճառով երեխաս դուրս եկավ, որ քրոջ՝ 12-ամյա Գոհարիկի հետ կարողանան խնամել, երեխուս ճակատագրի հետ եւս խաղացի, ուզում էր սովորել, բայց ինչ անեմ, իմ տան միակ տղամարդն էլ ինքն է, ես միայն նրան ու քրոջն եմ վստահում, երեխաներս համարյա ամեն օր տեսնում են իրենց հորը, սակայն բարեւից այն կողմ նախկին ամուսնուս հարցերը չեն անցնում, ես ընդհանրապես նրան չեմ էլ հետաքրքրում, բայց ոչինչ, Աստված մեծ է, երեխաներիս համար մի լավ դուռ հաստատ կբացի»:

Օգնել ցանկացողները կարող են զանգահարել Գայանեին

098-81-75-16 հեռախոսահամարով:
10370627_505093042952641_2018394544_n

10385234_505093026285976_1376938502_n 10388248_505093046285974_140160380_n

Ֆոտոշարք՝ Տիգրան Գասաբյան

Արման Բաղդասարյան

Դիտվել է՝

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>