Թուրքիայի ԶՈՒ-ն հայտնել է Սիրիայում ԻՊ 40 թիրախ ոչնչացնելու մասին

59597

Թուրքիայի զինված ուժերը հայտարարել են Սիրիայի հյուսիսում «Եփրատի վահան» գործողության շրջանակում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը նոր հարվածներ հասցնելու մասին:

Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարության համաձայն էլ-Բաբ շրջանում հարվածներ են հասցվել ԻՊ-ին պատկանող 40 թիրախի: Ոչնչացվել է «Իսլամական պետության» 22 անդամ, ինչպես նաև նրանց պատկանող զինտեխնիկա:

Դիտվել է՝