Շղթայական ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են 4 ավտոմեքենա, կա 5 վիրավոր

905ad5d6aca36373aeb83b5383be8a80

Այսօր՝ նոյեմբերի 11-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Երևան-Սևան ավտոճանապարհի 39 կմ հատվածում, բախվել են Opel մակնիշի 34 ZV 580 համարանիշի, ՎԱԶ-2107 մակնիշի 62 ԼՕ 717 համարանիշի, Opel մակնիշի 35 ՍM 761 համարանիշի և Sens մակնիշի 34 ՏZ 894 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ Հրազդանի ոստիկանապետի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Հրազդանի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ են գործել Հրազդանի հիվանդանոցի բժիշկները:

905ad5d6aca36373aeb83b5383be8a80 d82cfee787155339b8bdd8888aa5137f 928ec2db473f4f0d6bd4be5c79ed9318 c5ccb3a77fc8eef1049edc96c37adc5d

 shamshyan.com

Դիտվել է՝