Արմեն Սարգսյանն ընտրվեց ՀՀ 4-րդ նախագահ

armen sargsyan

Արմեն Սարգսյանին քիչ առաջ ՀՀ Խորհրդարանն ընտրեց որպես ՀՀ չորրորդ նախագահ:

Նրա թեկնածությանը կողմ քվեարկեց 90 պատգամավոր, դեմ՝ 10-ը: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանն ԱԺ նիստում ներկայացնելով ՀՀ նախագահի փակ գաղտնի քվեարկության արդյունքները, հայտարարեց, որ ԱԺ 105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 101-ը:

Ձայների հաշվարկի ժամանակ 1 քվեաթերթիկ համարվել է անվավեր:

Քվեարկության արդյունքների ներկայացումից հետո, ԱԺ ամբիոնից Արմեն Սարգսյանը շնորհակալական խոսքով հանդես եկավ.

 «Ուզում եմ շնորհակալություն հայտնել ԱԺ բոլոր պատգամավորներին քվեարկության համար: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր «կողմ» և «դեմ» քվեարկողներին՝ մեր երկրում տեղի ունեցող կարեւորագույն փոփոխությունների գործընթացում ձեր կարևոր ներդրման համար:

Ինչպես նախկինում եմ ասել, իմ երկար տարիների գիտելիքը, երկար տարիների փորձառությունը և ողջ եռանդս ներդնելու եմ ՀՀ նախագահի պարտականությունները լիովին կատարելու և լիովին ծառայելու ՀՀ –ին՝ քաղաքացիներին ու ողջ ժողովրդին: Ակնկալում եմ ձեր աջակցությունը և մասնակցությունը, ինչպես նաև մեր բոլոր քաղաքացիների աջակցությունը մեր ապագա կարևոր հաղթանակներում»:

Դիտվել է՝