Սգո արարողության 4 մասնակիցներին վրաերթի ենթարկողը կալանավորվել է

4b54f7976d944ab644752b116061cf1d

Այսօր, հունվարի 7-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Սևակ Խաչատրյանն ու քննիչ Վահե Սամսոնյանը միջնորդություն են ներկայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան (նստավայրը՝ Արմավիր), որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի բնակիչ, 55-ամյա Ալեքսան Մկրտչյանի նկատմամբ:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վերջինս մեղադրվում է նկատմամբ ՀՀ Քրօրի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով, ով այս տարվա հունվարի 4-ին իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Մեծամոր քաղաքի վարչական տարածքում վրաերթի էր ենթարկել 4 հետիոտնի:

Վրաերթի ենթարկվածներից մեկը տեղում մահացել էր, իսկ 3-ը՝ տեղափոխվել էին Մեծամորի բժշկական կենտրոն, որտեղ ժամեր անց վիրավորներից մեկը մահացել էր: Բժշկական փորձաքննությամբ պարզվել էր, որ Ա. Մկրտչյանը ավտոմեքենան վարել ոչ սթափ (խմած) վիճակում: Քիչ առաջ դատավոր Մանվել Սիմոնյանը դռնփակ դատական նիստն անցկացնելով և խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել է քննչական վարչության միջնորդությունը և Ա. Մկրտչյանը տեղափոխվեց ՀՀ Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր  shamshyan.com-ը, հունվարի 4-ին, դաժան ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի բնակիչ՝ 55-ամյա Ալեքսան Մկրտչյանը Երևան-Արմավիր ավտոճանապարհի 31-րդ կմ հատվածում՝ Մեծամոր քաղաքի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս իր վարած Mercedes մակնիշի 55 OQ 045 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել հետիոտներ՝ 39-ամյա Գրետա Ղուկասյանին, 41-ամյա Իռա Շահնազարյանին, 49-ամյա Սուսաննա Գրիգորյանին և 45-ամյա Նաիռա Աղաջանյանին։

Վրաերթի ենթարկվածներից Ս. Գրիգորյանը, Գ. Ղուկասյանը, Ի. Շահնազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Մեծամորի բժշկական կենտրոն, իսկ Ն. Աղաջանյանը տեղում մահացել էր։ Վարորդը վրաերթի ենթարկվածներին թողնելով անօգնական՝ դեպքի վայրից հեռացել էր, սակայն կարճ ժամանակ անց ավտոմեքենան կայանել էր վրաերթի վայրից մոտ 1 կմ հեռավորության վրա գտնվող CPS բենզալցակայանի մոտ, այնուհետ մեղայականով ներկայացել Ոստիկանության Մեծամորի բաժին։ Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Սևակ Խաչատրյանի և քննիչ Վահե Սամսոնյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Ս. Խաչատրյանի որոշմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Վարորդը ենթարկվել էր բժշկական փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ (0.42 տոկոս խմած) վիճակում։ Վարորդը մեքենան այնքան արագ էր վարել, որ վրաերթի ենթարկվածներից մահացածը մոտ 30 մետր շպրտվել էր հանդիպակաց երթևեկելի գոտի, իսկ նա և վիրավորները մասնակցելիս են եղել վրաերթի վայրի հարևանությամբ գտնվող սգո սրահում իրենց ազգականի հոգեհանգստյան արարողությանը։ 

5ddf87eb70f68070013ee6f29a9de919

141ffcd8613b63a589373a1d41c33312 88673ac0dffd4ad8a93e370cb9a21622

shamshyan.com 

Դիտվել է՝