Թուրքիայում շրջվել է վրացական մանկական համույթի ավտոբուսը. 38 տուժած կա

69756

Թուրքիայում շրջվել է վրացական մանկական «Լամպիրեբի» պարային համույթի անդամներին փոխադրող ավտոբուսը:

Դեպքը տեղի է ունեցել Գիրեսուն քաղաքի մոտակայքում: «Իմեդի» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ վթարի հետեւանքով 38 մարդ է տուժել:

Հեռուստաալիքի տվյալներով՝ ավտոբուսը շրջվել է, երբ բոլոր ուղեւորները քնած են եղել: Ենթադրվում է, որ քնել է նաեւ վարորդը, ինչն էլ վթարի պատճառ է դարձել:

Տուժածների մեծ մասը երեխաներ են, նրանք տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Լուրջ վնասվածքներ է ստացել նաեւ համույթի պարուսույցը:

Դիտվել է՝