36-ամյա տղան, ով դանակներով սպանել էր 64-ամյա հորը, մանեկենի վրա ցույց է տալիս՝ ինչպես է տեղի ունեցել դեպքը

7f4e350012083c8ea8d1592bccba47bb

Այսօր՝ մարտի 11-ին, քննչական փորձարարություն է տեղի ունեցել Ջրվեժ գյուղի 8-րդ փողոցի 14 տանը:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, քննչական փորձարարության ժամանակ նշված տան բնակիչ, 64-ամյա Մելքոն Չոլախյանի սպանության մեջ կասկածվող, նրա տղա, 36-ամյա Գևորգ Չոլախյանը մանեկենի վրա ցույց է տվել, թե ինչպես և ինչ պայմաններում է դանակի հարվածներ հասցրել հորը, ով տեղում մահացել էր:

Հիշեցնենք, մարտի 10-ին առանձնակի դաժանությամբ սպանություն էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում ոստիկանության Աբովյանի բաժին ահազանգ էր ստացել, որ Ջրվեժ գյուղի 8-րդ փողոցի 14 տանը տղամադու դի կա:

Կոտայքի բաժնի և ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողները տաք հետքերով սպանություն կատարելու կասկածանքով հենց դեպքի վայրում՝ տանից դուրս գալիս, ոստիկանության Աբովյանի բաժին էին բերման ենթարկել սպանվածի տղային՝ նույն հասցեի բնակիչ, 36-ամյա Գևորգ Չոլախյանին: Փաստի առթիվ Կոտայքի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ և քննչական վարչության պետ Մ. Վարդանյանի որոշմամբ ստեղծվել էր քննչական խումբ, իսկ խմբի ղեկավար էր նշանակվել ավագ քննիչ Արթուր Ղազարյանը, ում որոշմամբ կասկածյալը ձերբակալվել էր:

Դիակի կողքին՝ վառարանում, ոստիկանները հայտնաբերել էին 2 դանակ, որոնցից մեկը բռնակից կոտրված էր և այդ ամենի վրա կային արնանման հետքեր: Քննիչը դանակները առգրավել էր: 

Դիտվել է՝