Հավաքվել է 35-ից ավելի ստորագրություն՝ Փաշինյանին վարչապետի թեկնածու առաջադրելու համար

ararat mirzoyan

Արդեն իսկ հավաքվել է անհրաժեշտ 35-ից ավելի ստորագրություն՝ Նիկոլ Փաշինյանին վարչապետի թեկնածու առաջադրելու համար։ Այս մասին հայտարարում է Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը:

Փաշինյանին վարչապետի թեկնածու առաջադրելու համար իրենց ստորագրությունն են տվել «Ելք»,«Ծառուկյան» դաշինքների եւ ՀՅԴ խմբակցությունների պատգամավորները:

Առաջադրումը տեղի է ունենալու այսօր։ Համաձայն Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ կետի՝ Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները:

Դիտվել է՝