Երևանում 34-ամյա երիտասարդի են սպանել

a67fed8aa126cf037700ed0379a7fa25

Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում Արմենիա բժշկական կենտրոն է տեղափոխվել տղամարդու դի:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մահացածը հիվանդանոց է տեղափոխվել Հովսեփ Էմին փողոցից և այս պահին դեպքի վայր է ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ:

Այս պահին ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբն էլ աշխատում է մեկ այլ ուղղությամբ, քանի որ կան տեղեկություններ, որ դեպքը տեղի է ունեցել ոչ թե Հովսեփ Էմին փողոցում, այլ Մաշտոցի վարչական տարածքում և այդ աշխատանքները ղեկավարում է Մաշտոցի ոստիկանապետ Պավել Օրդյանը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ սպանվածը Երևանի բնակիչ, 34-ամյա Սանասար Բաղդասարյանն էր, ում մարմնի վրա կա սուր կտրող-ծակող առարկայի մի քանի հետքեր:

Այս պահին պարզվում է նաև, թե Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային որ բաժինն է զբաղվելու նշված գործով:

shamshyan.com 

Դիտվել է՝