Լրագրող Արփի Մախսուդյանի գործով դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 30-ին

download-16

Տեղեկացնում ենք, որ լրագրող Արփի Մախսուդյանի գործով բողոքի քննության շրջանակում 2017թ. նոյեմբերի 10-ին նշանակված դատական նիստը հետաձգվել է և նշանակվել 2017 թ. նոյեմբերի 30-ին՝ ժամը 15:30-ին:

Նիստը հետաձգվել է բողոքաբերի միջնորդությամբ՝ գործում առկա փաստաթղթերի պատճենները ստանալու նպատակով:

Հիշեցնենք՝ ոստիկանության աշխատակիցները լրագրողի տուն էին մտել 2017 թ. մայիսի 11-ին՝ 7:30-ի սահմաններում և փորձել խուզարկություն իրականացնել:

Դիմադրության հանդիպելով՝ սպառնացել են բաժին տանել Ա. Մախսուդյանի սկեսրայրին, ահաբեկել են տան անդամներին և միայն երբ լրագրողը փորձել է զանգահարել իրավաբանին, սպառնալիքներ հնչեցնելով՝ հեռացել են:

Դեպքի առթիվ հանցագործության մասին հաղորդման հիման վրա ՀՀ ՀՔԾ-ում հարուցվել էր քրեական գործ, ապա կարճվել:

Ա. Մախսուդյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը քրեական գործը կարճելու՝ 2017 թ. հունիսի 27-ի որոշման դեմ բողոք է ներկայացրել դատարան:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Դիտվել է՝