Արցախում զինվորական մեքենան ընկել է ջրամբարը. 3 զինծառայող ջրահեղձ են եղել. shamshyan.com

7451a10b28ba996c1cfd27b2400d9d17

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մայիսի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում: Դեռևս անհայտ հանգամանքներում, Մատաղիսի զորամասի հարևանությամբ գտնվող ջրամբարն է ընկել Վիլիս մակնիշի ավտոմեքենան:

Դժբախտաբար, վարորդն ու 2 ուղևորները ջրահեղձ են եղել: Ջրահեղձ եղածներից 2-ի դիերը ժամը 20:00-ի դրությամբ դուրս են բերվել, մեկի որոնողական աշխատանքները շարունակվում են: Ջրահեղձ եղածները ժամկետային զինծառայողներ են:

 shamshyan.com 

Դիտվել է՝