«Անշարժ գույքի շուկայում 3-5 տոկոս իրական գնային աճ է արձանագրվել». Էդուարդ Ապրիյան

22222

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որպես երկրի տնտեսական աճի հիմնական խթան ու ցուցիչ հաճախ մատնանշում է վերջին ամիսներին անշարժ գույքի գների աճը ինչպես Երևանում, այնպես էլ հանրապետության բազմաթիվ քաղաքներում: Նրա խոսքով՝ արտերկրի հայերը ոչ միայն գալիս են որպես տուրիստ, այլ նաև բնակարաններ են գնում: Իրականում ինչպիսի՞ իրավիճակ է տիրում շուկայում, ովքե՞ր են հիմնական գնորդները, ու տեղացի շահառուների համար ինչպիսի՞ խնդիրներ են առաջանում:

Վերջին ամիսներին Երևանում, հատկապես Կենտրոն վարչական շրջանում անշարժ գույքի գների աճ է արձանագրել նաև Ազգային վիճակագրական ծառայությունը:

«Պրոինֆո» անշարժ գույքի հայտարարությունների մասնագիտացված հարթակի ղեկավար Էդուարդ Ապրիյանը նույնպես համամիտ է, որ դրական դինամիկա է նկատվում, սակայն դրա համար ներկայացնում է որոշ օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններ, որոնց շնորհիվ էլ անշարժ գույքի առուվաճառքի գործարքներն աճել են:

Այնուամենայնիվ, ըստ նրա, 3-5 տոկոս իրական գնային աճ արձանագրվել է այս ամիսների ընթացքում, և այն պարագայում, երբ ՀՀ-ում քաղաքական իրավիճակը որոշակիորեն հանդարտվի, այդ աճը շարունակական բնույթ է կրելու:

Մասնագետի կարծիքով՝ շուկայում վերջին տարիներին աշխուժություն են մտցրել նաև եկամտահարկի վերադարձի մասին օրենքի փոփոխությունները:

 

Դիտվել է՝