Կրակոցներ Վանաձորում. կա 3 վիրավոր

krakoc-600x410

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Լոռու մարզում:

Shamshyan.com-ի փոխանցմամբ , հրազենային վնասվածքներով քաղաքի եկեղեցու հարևանությամբ գործող ՆԱվ ռեստորանային համալիրի մոտից 3 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության  Լոռու մարզային  վարչության օպերատիվ  խումբը՝  վարչության պետ ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ՝ քննչական վարչության պետի գլխավորությամբ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դեպքի հանգամանքներն ու վիրավորների ինքնությունը:

Վանաձոր քաղաքի Սանկտպետերբուրգ փողոցի  վեջնամասում ոստիկանները հայտնբերել են նաև վազ 2107 մակնիշի ամբողջովին այրված  ավտոնեքենա:

Կան տեղեկություններ, որ հրկիզված ավտոմեքնան կապ ունի կրակոցների հետ: Ոստիկանների և քննիչների հետ աշխատում են նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձքերագետները և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Գրիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ:efd5186d45fa1aa387d0bda9cbf7bc66

 shamshyan.com 

Դիտվել է՝