Դիվանագիտական պատասխաններ, վիրտուալ կսմիթներ, քրեական բացահայտում և այլն. սեպտեմբերի 3-ի ամփոփումը

rusastany-hayastani-het-harabe-n127095-1

Օրվա դիվանագիտական պատասխանը

«Իրավապահ մարմինները գործում են ՀՀ Սահմանադրության եւ օրենքների շրջանակներում: Հայաստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փոխարինման գործընթացի համատեքստում միշտ է ընդգծել, որ չպետք է արվի որևէ քայլ, որը կվնասի կազմակերպության հեղինակությանը». ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի մեկնաբանությունը՝ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի շեշտադրումներին:

Օրվա դիվանագիտական պնդումը

«Հայաստանի արտաքին քաղաքական կուրսը հայաստանակենտրոն է». ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պնդումը՝ Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպմանը:

Օրվա բողոքողները և դրանց «պատախանն ու չպատասխանը»

«Մեր քաղաքացիները պետք է աստիճանաբար սովորեն, որ չի կարող կիլոգրամով շոր մաքսազերծվել»: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի արձագանքը՝ «Առինջ մոլ» տոնավաճառի առևտրականների ու ներկրողների՝մաքսազերծման սակագների բարձրացման առիթով դժգոհությանը: 

Կառավարության շենքի առջև բողոքի ակցիա իրականացրին նաև եղեգնուտցիները՝ վարչապետի հետ հանդիպում պահանջելով: Նրանք բողոքում էին դե ֆակտո նախկին, սակայն դե յուրե գործող գյուղապետից՝ Ռազմիկ Մարգարյանից: Ըստ բնակիչների՝ գյուղապետը բազմաթիվ ապօրինություններ է թույլ տվել:

Օրվա վիճակագրությունը

«2018թ. առաջին վեց ամսվա կտրվածքով վերջին 8 տարիների ամենաբարձր տնտեսական աճն է արձանագրվել: Այն կազմում է 8,3%: Ամենից շատ աճ գրանցել է առևտրի և ծառայությունների ոլորտը՝ 5,3%: Շինարարության ոլորտի աճը թեպետ 8,9% տոկոս է, սակայն դրա նպաստման տոկոսը 0.1 տոկոս է: Ընդհանուր տնտեսական ակտիվության ցուցանիշը հուլիսին եղել է 9,3%:». ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյան:

Օրվա հաստատումը

«Այո՛, մենք այն ժամանակ ունեցել ենք երկնիշ տնտեսական աճ, դա պայմանավորված է եղել, ինչո՞ւ չէ, նաև արդյունավետ կառավարմամբ, բայց մենք ունեցել ենք վերականգնողական ժամանակաշրջան, որը սպառվել է». ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի արձագանքը՝ Ռոբերտ Քոչարյանի՝ հարցազրույցում նշած տնտեսական ցուցանիշների մասին հայտարարություններին:

Օրվա քրեական բացահայտումը

Հայ և վրաց ոստիկանների համագործակցությամբ հայտնաբերվել է Ձորաղբյուրում զինված ավազակային հարձակում գործած երրորդ անձը:

Օրվա վիրտուալ փոխհրաձգությունները

-«Լավ կլինի, որ այս կառավարությունը վերջապես կենտրոնանա իր բուն պարտականությունների կատարման վրա». ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի արձագանքը՝ սահմանադրական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:

-«Դու ո՞վ դարձար, որ մեր հասարակությունը սևերի և սպիտակների կիսես». ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի արձագանքը՝ Երևանի քաղաքապետի թեկնածու  Հայկ Մարությանի՝ համացանցում հայտնված ելույթին:

-«Ձեր ամեն մի ասածին այնքան բան կասեմ, տանից կամաչեք դուրս գալ». Ալեն Սիմոնյանը՝ Վիգեն Սարգսյանին:

Օրվա ԿԸՀ-ական առօրյայից

ԿԸՀ-ն արտահերթ նիստում գրանցեց Երևանի ավագանու

արտահերթ ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կողմից ներկայացված ընտրական ցուցակները, ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին տրամադրեց հերթական համարները՝ ըստ քվեաթերթիկների:

Անահիտ Ավագյան

Դիտվել է՝