3 ուղեգիր «Վարդաշեն» ՔԿՀ. «Երկիր Ծիրանիի» ֆլեշմոբ – բողոքի ակցիան

maxresdefault-2

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը մամլո հաղորդագրություն է տարածել, որում նշվում է.

Սիրելի հայրենակից.  «Երկիր Ծիրանի» կուսակցության կանանց խորհուրդը Համահայկական ընդվզման շրջանակներում սկսում է պետական բարձրաստիճան պաշտոնյա հանդիսացող և պաշտոնաթող անձանց, ովքեր Հայկական արդի պետականությանը և հայ ազգին պատճառել են անհաշվելի վնասներ, իսկ պետական կառավարմանը հասցրել են կործանարար հարվածներ՝ դարձնելով այն ձախողված պետություն, համապատասխան հաստատություններ ուղեգրման գործընթաց/ֆլեշմոբ -բողոքի ակցիա:

2018 թվականի ապրիլի 3-ին փոստային ծառայության առաքմամբ Երևան, Բաղրամյան-26 են ուղարկվել Ազգային ծանուցագրեր Լևոն Հակոբի Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Սեդրակի Քոչարյանին և Սերժ Ազատի Սարգսյանին «Վարդաշեն» ՔԿՀ ուղեգրելու վերաբերյալ:

Լևոն Հակոբի Տեր-Պետրոսյան.

♦Ախտորոշում՝ «Քաջ Նազարի» և գործակալական գենի համախտանիշ։ Խավարի, սովամահության, գաղթականության հարուցիչ։ Վնասարարության և քիրվայամոլության վարակի տարածող։ Գենետիկ ազգատյացություն։ Հետխորհրդային ռեժիմի սպասարկու և տիկնիկավար»:

♦ Առանձին/հատուկ խումբ՝ Ավտոկրատ, կոռուպցիոներ, թալանչի, մարդասպան, հող հանձնող:

♦ Հիմնական բնութագիր՝ «Քանի՞ գլխանի եք, որ որոշել եք ազատագրել Շուշին»,   «Պարտքով եք ապրելու», «Այո, իմ իշխանության ժամանակ կուսակցություն է փակվել, թերթեր են փակվել, դատավարություններ են տեղի ունեցել»,   «Դա ինքնաբուխ հավաք է, իմ շտաբը այս պահին չի գործում, իմ շտաբը իմ՝ տանից դուրս գալու որոշում չի կայացրել, դա իմ ժողովուրդը չէ» : 

Ռոբերտ Սեդրակի Քոչարյան.

♦ Ախտորոշում՝ Արյունարբության մանյակալ պահանջ (հիվանդությունը հատկապես սրվում է մարտ և հոկտեմբեր ամիսներին)։ Ազգային հարստության թալանի մոլուցք։ Մեծամտական մոլուցք գենդերային հողի վրա։ Ճգնաժամային իրավիճակներում обижник-ության բարդույթ։ Անցյալի թշվառ ուրվականի մշտական և համառ այցելություններ։ Հանքամոլություն: Դրամապաշտություն:

♦ Առանձին/հատուկ խումբ՝ Բռնապետ, կոռուպցիոներ, թալանչի, յուրացնող, մարդասպան, գավառամիտ:

♦ Հիմնական բնութագիր՝ «Ով է այդ տղամարդը», «Պրիվետ Ռոբ»,   «Կլիզմա է պետք», «Որոշ պատգամավորների ականջներից  քաշել է պետք»:                    

Սերժ Ազատի Սարգսյան.

♦ Ախտորոշում՝Կոկաինային փսիխոզ՝ կոկաինային պարանոյայի տեսքով, նախընտրական դեմենցիա, զառանցանքներ, մեծամոլական մոլուցք, խաղամոլություն, սեփական «ես»-ի, տարածության և ժամանակի մեջ կողմնորոշման կոպիտ խանգարում, վեցնոցի համախտանիշ, կոմպրոմատամոլ, քոչվորակիր:

♦ Առանձին/հատուկ խումբ՝ Երազախաբ գավառապետ, գող, կողոպտիչ, մարդասպան, չարչի,  մարդկային կյանքերը խաղադրույք օգտագործող:                                

♦Հիմնական բնութագիր՝_«Նարիմանով», ­«Վերջին Բոլշևիկ»_«Սրա-նրա գործակալ», «Ինչքան  ուզեմ, էնքան կխփեմ», «Ես եմ արգելել հոլովել «Դոդի Գագո» կնիքը», «Խիյարը  թարս ա  աճում»,  «Այո՛, ես համարում եմ, որ Աղդամը մեր հայրենիքը չէ»։     

«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն

03 ապրիլի 2018

Երևան

 

 

 

Դիտվել է՝