Նոր մանրամասներ Գեղարքունիքի փոխմարզպետի 29-ամյա որդու սպանությունից. 20-ամյա կասկածյալը որոնվում է. shamshyan.com

58c39741d231a31a19439bd19087d230

Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ Արտավազդ Ղազարյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որի ղեկավար է նշանակվել նույն վարչության պետի տեղակալ Ա. Մանուկյանը։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված խումբը զբաղվում է այսօր՝ հունվարի 7-ին, Գավառ քաղաքում Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի Գրիգոր Լուսավորիչ 50 տան բնակիչ, 29-ամյա Հայկ Անդրանիկի Հակոբյանին հրազենով սպանելու փաստով հարուցված քրեական գործով։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանությունն ու քննչական բաժինը որոնում են BMW X6 մակնիշի 11 ՕC 111 համարանիշի և Toyota Land Cruiser Prado մակնիշի 75 ԼԼ 075 համարանիշի ավտոմեքենաներ, որոնցով, ըստ ստացված օպերատիվ տեղեկությունների, հանցագործությանը մասնակից անձինք դիմել են փախուստի։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ BMW X6-ը պատկանում է Նորատուս գյուղի Նարեկացի 7-րդ նրբանցքի 1-ին տան բնակիչ, 40-ամյա Գոռ Համլետի Ստեփանյանին, իսկ Toyota Land Cruiser Prado-ն՝ նույն գյուղի Տերյան 2-րդ նրբանցքի 2-րդ տան բնակիչ, 27-ամյա Էրիկ Արմենի Սարգսյանին։ Սպանությունը կատարելու կասկածանքով որոնվում է նաև Նորատուս գյուղի Թումանյան փողոցի 37 տան բնակիչ, 20-ամյա Մեխակ Արտակի Հարությունյանը, ով, ըստ օպերատիվ տեղեկությունների, դեպքի վայրից դիմել է փախուստի։

Ինչպես ավելի վաղ  հայտնել էինք, այսօր՝ հունվարի 7-ին, կրակոցներ էին հնչել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Գավառի բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ էր ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ տղա։

Հիվանդանոց էին մեկնել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արսեն Ադամյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արա Քոչարյանի գլխավորությամբ, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ՝ քննչական վարչության պետ Արտավազդ Ղազարյանի գլխավորությամբ։

Տեղում աշխատել էին նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության փորձաքրեագիտական բաժնի փորձաքրեագետները՝ բաժնի պետ Դանիել Մոսիկյանի գլխավորությամբ։

Մանրամասները՝  shamshyan.com  կայքում

Դիտվել է՝