Արցախի ԱԺ նախագահի ասուլիսը՝ Եվրոպա կատարած այցի արդյունքերով

NA_4

Մարտի 15-ին տեղի է ունեցել Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի ասուլիսը՝ Նիդեռլանդներ և Բելգիա կատարած այցի և տեղի ունեցած հանդիպումների արդյունքների մասին:

Խորհրդարանի ղեկավարն առանձնացրել է այցի հիմնական ուղղությունները. Նիդեռլանդներում Ներկայացուցիչների պալատի մի խումբ պատգամավորների հետ հանդիպում, Եվրոպական խորհրդարանում կազմակերպված «Հայատյացություն. պատմական և արդի դրսևորումները» խորագրով համաժողով ու հանդիպում Եվրախորհրդարանի պատգամավորների հետ, մասնակցություն «Եվրոպական ազատ դաշինք» կուսակցության ամենամյա համաժողովին և հանդիպումներ Նիդեռլանդներում և Բելգիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանների հետ:

Աշոտ Ղուլյանը հանդիպումների և միջոցառումների կազմակերպման համար երախտագիտություն է հայտնել ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախբին՝ Գասպար Կարապետյանի ղեկավարությամբ, «Թուֆենկյան» հիմնադրամին և Նիդեռլանդներում հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանին:

Ասուլիսին ԱԺ նախագահը պատասխանել է Արացախի հետ բարեկամական խմբերում ու շրջանակներում չընդգրկված եվրոպացի պատգամավորների՝ Արցախի մասին տեղեկատվություն ստանալու հնարավորությունների, Եվրոպական խորհրդարանի կողմից այլատյացության՝ մասնավորապես հայատյացության կանխման ուղղությամբ կիրառվող գործիքակազմի և բանակցային գործընթացի վրա Ադրբեջանում տարածված հայատյացության ազդեցության վերաբերյալ լրագրողների առաջադրած հարցերին:

Պատասխանելով Արցախի խորհրդարանի՝ մի շարք այլ երկրների խորհրդարանների հետ ունեցած ինստիտուցիոնալ հարաբերությունների և տարածաշրջանային փոխակերպումներով պայմանավորված` դրանց զարգացման հեռանկարների վերաբերյալ հարցրին՝ Աշոտ Ղուլյանն ընդգծել է, որ այս պահին շատ կարևոր է խորհրդարանների հետ կապերի համար նախադրյալների և հիմքերի առկայությունը:

«Զարգացման հեռանկարները հիմնականում կախված են խմբերի ու նրանց ղեկավարների ակտիվությունից և համատեղ գործողություններից: Այս պահին տարվում են աշխատանքներ՝ բարեկամական խմբերի և շրջանակների նիստերը պարբերական դարձնելու և նրանց գործունեությունը կոնկրետ ծրագրերի վրա կենտրոնացնելու ուղղությամբ»,- նշել է խորհրդարանի ղեկավարը:NA_3 NA_1

Դիտվել է՝