Քաղաքապետարանի աշխատակիցներն այսօր դիմադրության չհանդիպեցին. ապամոնտաժման աշխատանքները շարունակվում են

no comment

Օպերային հարակից տարածքում շարունակվում են սրճարանների ապամոնտաժման աշխատանքները: Ի տարբերություն նախորդ երկու օրերի, քաղաքապետարանի աշխատակիցներն այսօր դիմադրության չհանդիպեցին:

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ առաջիկա շաբաթների ընթացքում երևանցիներն Օպերային հարակից տարածքում արդեն կտեսնեն կանաչ տարածքները՝ նաև հաստատելով քաղաքապետի այն գրառումը, որ գործընթացը շարունակական է լինելու:

Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանն էլ նախազգուշացրեց, որ Երևանի զբոսայգիներում բետոնի առկայությունը ժամանակավոր բնույթ է կրում: Վիկտոր Մնացականյանը տեղեկացրեց նաև, որ այլ սրճարանատերեր աշխատանք են առաջարկել ապամոնտաժվող սրճարանների աշխատակիցներին, և 12 մարդ արդեն աշխատանքի է անցել Կասկադի սրճարաններում: 

Հիշեցնենք՝ Օպերային կից տարածքում երեկ իրավիճակը լարվել էր, բախումներ էին տեղի ունեցել սրճարանների աշխատակիցների, այնտեղ հավաքված քաղաքացիների և իրավապահների

Դիտվել է՝