Դատարանում մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի կալանավորման ժամկետը երկարացնելու գործով դատական նիստը

ռոբերտ-Քոչարյան

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման ժամկետը երկարացնելու մասին ՀՔԾ քննիչի միջնորդության քննարկումը։ Նախնական տվյալներով՝ Քոչարյանը չի մասնակցում դատական նիստին։

Նիստը տեղի է ունենում դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ:

Հիշեցնենք, որ 18.01.2019թ․ առաջին ատյանի դատարանի որոշմամբ բավարարվել էր Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ:

Դատարանի հիշյալ որոշման դեմ պաշտպանական խումբը վերաքննիչ բողոք էր ներկայացրել, որը սակայն Վերաքննիչ դատարանի փետրվարի 7-ի որոշմամբ՝ մերժվել էր։

Փետրվարին հայտարարվել էր «Մարտի 1»-ի քրեական գործով  Ռոբերտ Քոչարյանի եւ եւս երեք այլ պաշտոնյաների մասով նախաքննության ավարտի մասին։

pastinfo.am

Դիտվել է՝