ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակի արձագանքը Նիկոլ Փաշինյանի՝ Ստեփանակերտում արած հայտարարություններին

miroslav-laychak

Սլովակիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակը Հայաստանում է: Արտգործնախար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ մամուլիս ասուլիսի ժամանակ Միրոսլավ Լայչակը անդրադառնալով Ստեփանակերտում կայացած Հայաստանի եւ Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ժամանակ ՀՀ վարչապետի պնդմանը, որ Հայաստանի վարչապետը  չունի լիազորություն  բանակցային գործընթացի ժամանակ ներկայացնել  Արցախի ժողովրդին, հայտարարեց.

«Մենք ունենք մի ամբողջ գործընթաց եւ այդ գործընթացն անցկացվում է ըստ ավանդույթների  եւ կարողանում է հանգել կոնկրետ արդյունքների: Իհարկե, ՀՀ կառավարությունն է, որը պետք է որոշի ձեւաչափերը , բայց որեւէ հնարավոր փոփոխություն բանակցությունների ձեւաչափում պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար, եւ մենք կարծում եմ բավարար ժամանակ ենք հատկացրել այս խնդիրների քննարկմանը եւ վստահ եմ, որ ՀՀ կառավարությունը ճիշտ բանաձեւն ունի, նաեւ բանակցությունների շարունակության վերաբերյալ գոյություն ունեցող ձեւաչափում»:

ՀՀ վարչապետը նաեւ հարցադրում էր հնչեցրել, թե Հայաստանի կառավարություն ընդունո՞ւմ է արդյոք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջ քաշվող 3 սկզբունքները և 6 տարրերը՝ որպես բանակցային գործընթացի հիմք: «Սա իսկապես կարևորագույն հարց է, բայց այս հարցին ի պատասխան մենք կարիք ունենք կարևոր պարզաբանումների: Իսկ ի՞նչ կարող են նշանակել այդ սկզբունքները գործնականում, և ո՞ւմն է դրանք մեկնաբանելու իրավունքը»:

ԵԱՀԿ գործող նախագահն ասաց, որ չէր ցանկաքնա Մինսկի խմբի համանախագահների անունից խոսել, բայց որպես Սլովակիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար, հայտարարեց.

«Երեք միջազգայնորեն ճանաչված կարեւոր սկզբունքներ կան. դա տարածքային ամբողջականությունն է, ինքնորոշման իրավունքը եւ բռնության բացառումը, կամ ուժ չգորչծադրելու սկզբունքը: Չափազանց կարեւոր  է յուրաքանչյուր հակամարտության լուծում գտնել այս սկզբունքները հարգելով: Միշտ խնդիրներ են առաջանում, երբ այս սկզբունքներն արհամարհվում են, կամ հակասության մեջ են դրվում : Վստահ եմ՝ սա նույն ճարտարապետությունն  է , որի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը պետք է տեղի ունենա»:

Դիտվել է՝